Գլխավոր Լուրեր Շենք են կառուցում՝ մայթը զավթելով. բնակիչների բողոքը Ալեն Սիմոնյանին (լուսանկար)

Շենք են կառուցում՝ մայթը զավթելով. բնակիչների բողոքը Ալեն Սիմոնյանին (լուսանկար)

0
0

Ազգային Ժողովի «Ելք» պատգամավոր Ալեն Սիմոնյանը այսօր՝ հուլիսի 14-ին  հանդիպեց Էրեբունու վարչական շրջանի  բնակիչների հետ:

Խաղաղ Դոնի հասցեում բնակվող քաղաքացիները հատկապես դժգոհեցին, որ  նոր շենք են կառուցում իրենց տարածքում առանց մայթի տեղ թողնելու: Կասկածելով շինարարության օրինականությանը, նրանք  խնդրեցին պատգամավոր Ալեն Սիմոնյանին հետաքրքրվել, թե ինչպե՞ս է քաղաքապետարանը նման բան թույլատրել:

Պատգամավորը խոստացավ հետամուտ լինել խնդրին։

շինարարություն