Գլխավոր Լուրեր Շղթայական ավտովթար՝ Սարալանջի պողոտայում

Շղթայական ավտովթար՝ Սարալանջի պողոտայում

2
0

Հունիսի 10-ին, ժամը 15:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus XR (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և «Nissan Teana (վարորդ՝ Գ.Շ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus XR մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ս.-ն (ծնված 1979 թ.) ունեցել է վատ ինքնզգացողություն: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են «BYD և «Nissan Teana մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: