Գլխավոր Լուրեր «Շիրակի» հաղթանակը Ռուսաստանում

«Շիրակի» հաղթանակը Ռուսաստանում

2
0

Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում մարզումային հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ստուգողական խաղում մրցել է «Վիստայի» հետ եւ առավելության է հասել 6։1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արտեմ Գևորգյանը, աչքի են ընկել նաեւ Մորի Կոնեն, Առլեն Ծատուրյանը և Էդգար Մալաքյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքը կտեւի մինչեւ հուլիսի 25-ը։

Թիմի կազմում հավաքին են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ․ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան։

Պաշտպաններ․ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան,Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Շախբազյան։

Կիսապաշտպաններ․ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Լևոն Դարբինյան, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Էդգար Մալաքյան։

Հարձակվողներ․ Մուսա Բակայոկո, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Արտեմ Գևորգյան։