Շաբաթ , 29 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Շիրակի մարզպետը՝ կոռուպցիոն սկանդալո՞ւմ. մեկնաբանում են դատախազությունը եւ ոստիկանությունը

Շիրակի մարզպետը՝ կոռուպցիոն սկանդալո՞ւմ. մեկնաբանում են դատախազությունը եւ ոստիկանությունը

Մարտ 20, 2017 14:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

kashha

Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է փոխանցվել Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 203 շենքի բնակչուհի Գոհարիկ Շահբազյանի դիմումը, որով նա հայտնել է, որ 2016 թ. նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ինքը ցանկացել է հանդիպել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ: Տեղեկությունների համաձայն` հանդիպման պատճառը եղել է այն, որ Գ. Շահբազյանը մարզպետի հրամանով ազատվել է թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից: Նա մարզպետի հետ հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին: Ըստ դիմումատուի՝ Ա. Պետրոսյանը խոստացել է դասավորել մարզպետի հետ հանդիպումը, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 մլն դրամ:

Araratnews.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հերքեց այս տեղեկությունները: «Դուք ո՞նց եք մտածում` դա ճի՞շտ է, թե՞ ոչ: Այդ կինն էլ պատասխան է տալու սուտ մատնության համար»,- ասաց մարզպետը: Նրա խոսքով՝ դատախազությունը զբաղվում է Գ. Շահբազյանի հայտարարությամբ: Հովսեփ Սիմոնյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե նույն դպրոցի տնօրեն նշանակելու համար թիվ 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանից պահանջել է 3 միլիոն դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 3 մլն դրամը, նա ստանալու է տնօրենի թափուր տեղի համար նախատեսված մրցույթից հետո: «Ես չեմ ուզում այդ հերյուրանքներին անդրադառնամ»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Դատախազը նշեց, թե պարզաբանումներ թեմայի վերաբերյալ ինքը չի տալիս, եւ առաջարկեց դիմել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Araratnews.am-ին հայտնեցին.  «Կինը, որը դիմել է լրատվամիջոցներին, դիմել է նաեւ Շիրակի մարզի դատախազին, իսկ Շիրակի մարզի դատախազը այդ դիմումն ուղարկել է ոստիկանության Մուշի բաժին»:

ՀՀ ոստիկանության լրատվականից  էլ փոխանցեցին, որ համապատասխան դիմումը ստացել են, եւ ոստիկանության Մուշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top