Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Շիրակի ոստիկանության շենքի դիմաց հարձակվեցին ԶԼՄ-ների վրա.Առավոտ

    Շիրակի ոստիկանության շենքի դիմաց հարձակվեցին ԶԼՄ-ների վրա.Առավոտ

    Շիրակի ոստիկանության շենքի դիմաց հարձակվեցին ԶԼՄ-ների վրա.Առավոտ
    Ապրիլ 16, 2018 13:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լուսանկարն՝ Առավոտի

    Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը դեռ մնում է փակ: Ակտիվիստները իրենց մեքենաներով մի կողմից փակելով փողոցը՝ ցույց են տալիս, որ միանում են Երեւանում անցկացվող ցույցերին: Դեռ մեծ թվով մարդիկ հավաքված չեն: Շիրազի մարզպետարանի դիմաց աշխատում են ԶԼՄ ներկայացուցիչները: Տեղեկանալով, որ քիչ առաջ Շիրակի մարզային ոստիկանության շենքի դիմաց էվակուատորներ են բերել, ԶԼՄ ներկայացուցիչները մոտեցան տարածքին, նկարելով դրանք: Մի քանի հոգի, ամենայն հավանականությամբ՝ էվակուատորների վարորդները, հայհոյախառն արտահայտություններով հարձակվեցին լրագրողների ու օպերատորների վրա. «Հլը հավքվաք ստեղից», «Լավ չի լինի վիճակներդ, եթե էս մեքենաներից նկար հայտնվավ»: «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը կարգի հրավիրեց, ասելով, որ նման տոնով չի կարելի խոսել կանանց ներկայությամբ: Ի պատասխան նրանք փորձեցին ձեռք բարձրացնել կին լրագրողներից մեկի վրա, ինչը կանխեց օպերատորը:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top