Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Բլոգ » Շիրակի պետհամալսարանի «քաջնազարները»

    Շիրակի պետհամալսարանի «քաջնազարները»

    Շիրակի պետհամալսարանի «քաջնազարները»
    Փետրվար 6, 2018 23:41 Բլոգ, Լուրեր A+ / A-

    2018 թ-ի փետրվարի 5-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցան երկու ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների հավակնորդների թեկնածությունների քննարկում և զարգացման հնգամյա ծրագրերի ներկայացում: Ռեկտոր Սահակ Մինասյանը, անտեսելով համալսարանի կանոնադրությունը, դեկանների ընտրությունը չիրականացրեց ֆակուլտետների խորհուրդներում՝ հերթական անգամ ցույց տալով, որ ինքը վեր է բոլոր օրենքներից: Համալսարանի ցանկացած ներքին իրավական ակտի հիմքում պետք է լինի բուհի կանոնադրությունը, սակայն ռեկտորն առաջնորդվում է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության (նոր խմբագրությամբ) կանոնակարգով (հաստատված 2017 թ. ապրիլի 11-ին), որտեղ նշված է, որ դեկանի ընտրությունը կազմակերպվում է գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, որը կոպտորեն խախտում է 2016 թ -ի սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված բուհի կանոնադրությունը…

    ՇՊՀ կանոնադրության ոչ մի կետում նշված չէ, որ գիտական խորհուրդն է իրավասու ընտրելու դեկան կամ ամբիոնի վարիչ: 48.8. կետով գիտական խորհուրդը հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը, իսկ 48.9. կետով շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները: Ինչպես տեսնում եք, համալսարանի գիտական խորհուրդը չի կարող դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն իրականացնել: Կանոնադրության 98.3 կետով հստակ ամրագրված է, որ ֆակուլտետի խորհուրդը, սահմանված կարգի համաձայն, իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրությունը, այսինքն՝ դեկանի ընտրության վերոնշյալ կանոնակարգը չի բխում կանոնադրության պահանջներից: Կանոնադրության 102. կետում նշված է, որ ֆակուլտետի դեկանն ընտրվում է գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով:Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ՇՊՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով…
    Այս փնթիության պատճառն այն է,որ բուհի կանոնադրությունը տարրական copy paste է,որը չի քննարկվել բուհի գիտխորհրդում և թաքուն ուղարկվել է կառավարության հաստատմանը…Հենց այս հանցագործությունը «մարսելուց» հետո էլ Սահակ Մինասյանն էլ ավելի անկառավարելի դարձավ և մինչև հիմա համոզված է,որ ինչ ուզում, անում է.կրթական գործի Կոլումբոսը վեր է կանգնած բուհի կանոնադրությունից…
    Ինձ համար,որպես Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ,ով մասնակացում էր փետրվարի 5-ին վերը նշված ֆակուլտետի դեկանի ընտրության քննարկմանը, մեծ բացահայտում էր այն,որ երբ մենք բարձրաձայնեցինք,որ ռեկտորը կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը,ռեկտորի տեղակալներից մեկը հայտարարեց,որ կանոնադրության մեջ նշված է ոչ թե ֆակուլտետային խորհուրդ, այլ «ֆակուլտետային գիտական խորհուրդ»…Իսկ այն փաստի արձանագրմանը,որ մեր բուհի ոչ մի ֆակուլտետում այդպիսի կառույց չկա,ստացանք մի զավեշտալի պատասխան.«Այդ ֆակուլտետային գիտական խորհուրդներն ապագայի համար են…»:
    Պարզվում է,բոլորը հիմար են,որ արդի օրենքներով են ապրում…ՇՊՀ-ում բուհի ներկա ողբերգալից վիճակը թողած ապագայի մասին են մտածում և կառավարությանն են հրամցրել մի կանոնադրություն,որը Շիրակի պետհամալսարանի ներկայի հետ կապ չունի…Այսպիսի անտրամաբանական պատասխան կարելի էր միայն լսել Սահակ Մինասյանի յուրայիններից, որոնք իրենց հերթին խայտառակ են անում ռեկտորին…
    Ամբողջ աշխարհը պարզվում է հիմար է,ներկայով են ապրում և ներկայի վերաբերյալ օրենքներ ընդունում,իսկ մենք, մեր ներկան թողած, ապագայի մասին ենք մտածում՝համապատասխան որոշումներ կայացնելով… Խորապես համոզված եմ եղել,որ Սահակ Մինասյանի նման «մտքի տիտանի» համար ՇՊՀ-ը շատ փոքր տեղ է…Նրա տեղը ԱԺ-ն է,որտեղ ապագայի մասին մտածելով և գուշակելով` Սահակ Նոստրադամուսյանը օրինագծեր կառաջադրեր… Օրինակ՝ «Երկրայինների և այլմոլորակայինների ամուսնության մասին օրենքը» կամ «Անօդաչու թռչող սարքերի և թռչող մեքենաների վթարներից խուսափելու մասին» օրինագիծը…Ի՞նչ կա որ…
    Սակայն ապագայի մասին բարձրաձայնող մասնակիցը հետագայում խայտառակվեց…Շատ արագ բացահայտվեց,որ բուհի կանոնադրության մեջ առկա է ընդամենը «ներկան»,ըստ որի` դեկաններին ընտրելու են ֆակուլտետային խորհուրդները…Սակայն Սահակ Մինասյանի յուրայինները, անտեսելով բուհի կանոնադրությունը, որոշում են կայացրել,որ իրենց տիրոջ բեսպրեդելությունը մինչև վերջ են տանելու և ս.թ.փետրվարի 12-ին նշանակել են երկու ֆակուլտետների դեկանների ընտրություն՝կոպտորեն խախտելով համալսարանի կանոնադրությունը…
    ՇՊՀ-ում ստեղծված խայտառակ և բեսպրեդելային իրավիճակը սպասելի էր,քանի որ բուհական կրթության հետ աղերս չունեցող Սահակ Մինասյանը իրեն շրջապատել է իր պես անտեղյակներով,որոնք նույնիսկ ծանոթ չեն բուհի կանոնադրությանը և չեն էլ ցանկանում ծանոթանալ… Շիրակի պետհամալսարանում «քաջնազարների», մարտնչող անտեղյակության,տգիտության և բեսպրեդելության ժամանակաշրջան է,որը եթե չկանխվի,ապա բուհը վերջնականապես կկործանվի…

    Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

    Նման թեմաներ

    scroll to top