Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Բլոգ » Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ՈԱԱԿ-ին մեղադրում է կաշառակերության մեջ

    Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ՈԱԱԿ-ին մեղադրում է կաշառակերության մեջ

    Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ՈԱԱԿ-ին մեղադրում է կաշառակերության մեջ
    Հունվար 12, 2018 10:58 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, որը բացարձակապես չի պատկերացնում բուհական ոլորտը, բազմիցս է հայտարարել,որ իր համար բոլոր հարցերը լուծվում են շատ հեշտ եղանակով,իր բնութագրմամբ՝կես զանգով… 2016 թ-ի ամռանը ստանձնելով ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնը` կրթական գործի սույն ռահվիրան սկսեց փնովել նախորդ ռեկտորի գործունեությունը…Այն փաստը, որ նախորդ ռեկտորի օրոք բուհը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր անցել, Սահակ Մինասյանը պատասխանում էր.”Ես շատ լավ գիտեմ,թե ինչպես եք անցել այդ հավատարմագրումը…Կաշառք եք տվել ՈԱԱԿ-ին ու հավատարմագրվել եք…Ես այդ հարցը կես զանգով կլուծեի…” Հավելեմ,որ ՈԱԱԿ-ը՝Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, գործում է վարչապետ Կարեն Կարապետյանի անմիջական վերահսկողությամբ և կատարում է շատ կարևոր առաքելություն՝ իրականացնում է նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում… Հայաստանյան բուհերն անցել են (տարբեր ժամկետներով) ինստիտուցիոնալ հավատարմագրում և ակտիվ նախապատրաստվում են ծրագրային հավատարմագրմանը, որը ՇՊՀ-ում սկսվելու է 2018 թ-ի հունվարից,սակայն մինչև հիմա որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել… Հիշեցնեմ,որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար բուհի համապատասխան ստորաբաժանումները և բուհի ՈԱԿ-ը մոտ հինգ տարի տաժանակիր աշխատանք են կատարել և պատվով դուրս են եկել…Սակայն ռեկտոր Մինասյանն իմ և շատ այլ մարդկանց մոտ բացահայտ հեգնել է ՈԱԱԿ-ի գործունեությունը,իսկ նրա տնօրեն Ռուբեն Թոփչյանին բացահայտ մեղադրել կաշառակերության մեջ…”Կես զանգով” հարցեր լուծող Մինասյանը նաև բարձրաձայնում էր,որ Թոփչյանը լավ գիտի` ինքն ով է և ինչ հնարավորություններ ունի Բաղրամյան 26-ում…Ըստ Մինասյանի` Ռուբեն Թոփչյանը,ով հայտնի է որպես իր գործի պրոֆեսիոնալ և անկաշառ անձնավորություն, կաշառակերի մեկն է և վախենում է իրենից,քանի որ նա շատ մեծ կապեր ունեցող անձնավորություն է…Ինչպես ասում են՝”Ամեն ոք իր արշինով է դիմացինին չափում…”:

    2015 թ-ի նոյեմբերին ՇՊՀ-ն 4 տարով անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում,որի ժամկետը սպառվում է 2019 թ-ին…Սակայն ռեկտոր Սահակ Մինասյանի “բարեփոխումների” շնորհիվ բուհը հայտնվել է հայաստանյան բուհերի վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում…Բազմաթիվ հանցագործությունների կողքին առանձնահատուկ աչքի են ընկում պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերում պարոն Մինասյանի կատարած հանցագործությունները,որոնք ցայտուն են և բացահայտ,երբ համապատասխան բաժիններում ոչ մասնագետներն են դասավանդում,ինչպես նաև բակալավրի ուսանողներն առանց պահանջվող հմտությունների և կարողությունների աշխատանքի են ընդունվում բուհում…
    Հ.Գ.Պարոն Մինասյանը ռեկտորի պաշտոնում իր կարճաժամկետ գործունեության ընթացքում տարրականորեն պախարակել է և՛ իրեն,և՛ իր հովանավորներին ոչ միայն հանցագործություններ և ապօրինություններ գործելով բուհում,այլև զրպարտելով հանրության կողմից հարգված և ընդունված մարդկանց՝մեղադրելով վերջիններիս կաշառակերության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ… Ի գիտություն Հայաստանի ՈԱԱԿ-ի` տեղեկացնեմ, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի օրոք բուհի ՈԱԿ-ը մատնված է անգործության, իսկ Համաշխահային բանկի ֆինանսավորմամբ ստեղծված ֆակուլտետային կառույցները ռեկտորը լուծարեց…Բուհի ՈԱԿ-ի տնօրենը 350 հազար դրամ աշխատավարձով, անկասկած, հավատում է, որ ամենազորության սինդրոմով տառապող իր ռեկտորը կես զանգով կլուծի ծրագրային հավատարմագրումը և մնացած բոլոր հարցերը,ինչպես դա արեց կեղծ մասնագիտական լիցենզիաներ ստանալուց (հունվարի 9-ին մեկ հոգու ևս ընդունել է աշխատանքի ՈԱԿ-ում, իսկ որակի ամբիոնների պատասխանատուների իբր աշխատանքը բացարձակապես անարդյունավետ է, քանի որ մասնագիտական և կազմակերպչական առումով ճիշտ չեն ուղղորդվում ) …Հավելեմ,որ բուհի ՈԱԿ-ի ներկայիս տնօրենն ամսական ստանում է նույնքան աշխատավարձ,որքան նախկին տնօրենը և ֆակուլտետային 6 պատասխանատուները միասին վերցրած…
    Ռեկտորի և նրա յուրայիննների աշխատանքային սկզբունքը չի անցնում copy-paste-ից այն կողմ…Վերջին օրինակը՝դեկաններին հրահանգվել էր ամբիոնների և ֆակուլտետների ռազմավարական զարգացման ծրագրերը վերցնել այլ բուհերի կայքերից…

    Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

    Նման թեմաներ

    scroll to top