Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Բլոգ » Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը (լուսանկար)

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը (լուսանկար)

Հոկտեմբեր 10, 2017 12:04 Բլոգ, Լուրեր A+ / A-

sahak_minasyan_copy_thumb.thumb_-600x397-1-600x397

Շիրակի պետհամալսարնի ռեկտորը վերջապես որոշեց ԲՈՒՀ-ի դասախոսական անձնակաազմի հետ կնքել աշխատանքային պայմանագրերը,որոնք հայաստանյան գրեթե բոլոր համալսարաններում և ինստիտուտներում կնքվել են սեպտեմբերի առաջին օրերին…Սակայն Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ռեկտոր Մինասյանն այդ ընթացքում ապօրինաբար “ինտեգրված” ուսուցում կոչվածն էր ներդնում,որը Հյաստանում գոյություն չունի,գրադարանի գրապահոցներն էր վերջնականապես ազատում “փոշոտված” և “վարակված” գրքերից,որի արդյունքում համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելին ոչնչացվեց,ոչ նպատակային ահռելի շինարարական աշխատանքներ էր տանում,որի արդյունքում ԲՈՒՀ-ի բյուջեն դատարկեց և այլ ապօրինի արարքներ էր կատարում…Նրա համար այդ ամենն ավելի կարևոր էր,քան աշխատանքային պայմանագրերի կնքումը…
Հոկտեմբերի 10-ին ռեկտորի կողմից բոլոր ամբիոններ ուղարկված աշխատանքային պայմանագրի ձևաթուղթը բացի զարմանքից և տարակուսանքից այլ բան նորմալ մարդու մոտ չի առաջացնում…Պարոն Մինասյանը ցանկանում է,որ ԲՈՒՀ-ի դասախոսները իրեն խնդրեն,որպեսզի 2017-18 թթ-ի ուստարվա հոկտեմբերի 2-ից նրանց՝դասախոսներին թույլ տա շարունակել աշխատելու համապատասխան ամբիոններում… Իսկ այն,որ մենք՝դասախոսներս սեպտեմբերի 1-ից մինչև պարոն Մինասյանի նշած հոկտեմբերի 2-ը աշխատել ենք առանց պայմանագրերի,այդ հանգամանքը ինչպես է բացատրելու ռեկտորը…Մեզ հետ ոչ ոք որևէ պայմանագիր չի կնքել…Ինչի՞ հիման վրա ենք մենք պարոն Մինասյանին խնդրելու,որ վերջինս մեզ թույլ տա հոկտեմբերի 2-ից աշխատելու որպես դասախոս ԲՈՒՀ-ում,եթե մեզ հետ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ը պայմանագիր չի կնքել…Ո՞րն է այն իրավական փաստաթուղը,որի հիման վրա պարոն Մինասյանը թույլատրելու է դասախոսների դասավանդել…ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված “բաց նամակի” հրապարակումից հետո ռեկտոր Մինասյանը մի հրաման է սարքել,ըստ որի դասախոսները սեպտեմբերի 1-ից պարապելու էին նախնական դասաբաշխումներով,ընդ որում սեպտեմբերին դասախոսները վարձատրվելու էին ժամավճարով…Սակայն մեզ հրամցված դիմումի այս ձևը հակաիրավական է,քանի որ պրոֆեսորադասախոսական կազմը ծանուցումով ազատված էր աշխատանքից 2017 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ և նախնական դասաբաշխումով պարապելու համար համապատասխան համաձայնագրեր չեն ստորագրվել… Հոկտեմբերի 2-ի արտահերթ գիտխորհուրդում էլ չի բեկանվում նախորդ գիտխորհուրդի որոշումները և ժամավճարը փոխարինվում է դրույքաչափով,այն դեպքում,երբ սեպտեմբեր ամսի համար վճարվելու էինք ժամավճարով…
Սա ռեկտոր Մինասյանի հերթական անօրինական քայլերից մեկն է,որին պետք է արձագանքեն ՀՀ ԿԳ նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պատասխանատուները…

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Գագիկ Համբարյանը:

22366608_1502981553119122_8669666059385451259_n

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top