Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Բլոգ » Շիրակի պետհամալսարանի թալանչիական հաստիքացուցակը. փաստաթղթեր (լուսանկարներ)

    Շիրակի պետհամալսարանի թալանչիական հաստիքացուցակը. փաստաթղթեր (լուսանկարներ)

    Շիրակի պետհամալսարանի թալանչիական հաստիքացուցակը. փաստաթղթեր (լուսանկարներ)
    Հունիս 12, 2018 11:43 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Չնայած Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին “ցտեսություն” ասացին բուհից, բայց հասցրեց պաշտոնական վերջին վատությունը գործել համալսարանի հանդեպ…Կրթական գործի սույն Կոլումբոսը,ով բուհ մտավ դարակազմիկ փոփոխություններ անելու և,չծիծաղեք,կոռուպցիայի դեմ պայքարելու առաքելությամբ,ինչպես և սպասվում էր,շատ շուտով ցույց տվեց իր իրական դեմքն ու նպատակները…Գլխավոր խնդիրը,որն իր առջև դրել էր Սահակ Մինասյանը՝ նախկին ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամի (+ բյուջեի 242 273 000 դրամ բացասական շեղումը և այլն) մսխումն էր և սեփական ֆան-ակումբի ձևավորումը, որը պետք է բոլոր պայմաններում կանգներ Մինասյանի կողքին…
    ՇՊՀ-ի թալանի մեխանիզմներից մեկը դարձավ “ՇՊՀ աշխատակազմի և հաստիքացուցակի” կազմումը…Եթե 2015-16 թթ-ին,նախկին ռեկտորի օրոք,երբ բուհը այդ ուսումնական տարում ուներ 3174 ուսանող և 108 հաստիքային միավոր,ապա պատկերը կտրուկ փոխվեց Սահակ Մինասյանի օրոք…Այսպես,համալսարանի ծախսերը կրճատելու քողի տակ սույն վահատամբավ կոռումպացվածը լուծարեց 2 ֆակուլտետներ և տասից ավելի ամբիոններ,որոնց փոխարեն հատուձևավորվեցին “մուտանտ” ամբիոններ..Այսպես՝յուրայիններին բավարարելու նպատակով ստեղծվեց “Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի”,ինչպես նաև “Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների” ամբիոններ…Այսպիսի խայտառակություն ոչ մի համալսարանում չկա… Օպտիմալացնելով ֆակուլտետները, ամբիոնները և կրճատելով բազմաթիվ մարդկանց` Մինասյանը միևնույն ժամանակ ավելացրեց բուհի աշխատակազմում աշխատողների թվաքանակը…2016-17 թթ-ին,երբ բուհն ուներ ընդամենը 2508 ուսանող,հաստիքների թիվն ավելացավ մինչև 141-ի՝ գերազանցելով նախորդը 33-ով…Սակայն դավադրությունների տեսության սիրահար և հայտնի կեղծարար Մինասյան ինքն իրեն կդավաճաներ,եթե հերթական հարվածը չհասցներ ՇՊՀ-ին…Նա կազմակերպեց նոր կառուցվածքային փոփոխություն,որը երկրորդն էր մեկ տարվա մեջ…Զարմանալին այն է,որ այս փոփոխությունը շատ արագ հաստատվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի կողմից…Ըստ 2018 թ-ի ապրիլի 26-ին հաստատած հաստիքացուցակի` 2581 ուսանող ունեցող ՇՊՀ-ում աշխատակազմի հաստիքային միավորը կազմում է 173,75՝ 32,75-ով ավել մեկ տարի առաջ հաստատված հաստիքացուցակից և 65,75-ով ավել երկու տարվա կտրվածքով…
    Հետաքրքիր է,ու՞մ հաշվին է այդ խրախճանքը կազմակերպվում բուհում…Հավելեմ, որ ՇՊՀ կայսեր իրեն երևակայող սույն թալանչին չէր փոխել նաև աշխատավարձի չափաքանակը,որը ժամանակին մեծ սկանդալ առաջացրեց Հայաստանում…Իրեն՝ սիրելիին` Մինասյանը կրկին սահմանել էր 700 հազար դրամ աշխատավարձ,իսկ իր ֆան-ակումբի ներկայացուցիչների համար 200-400 հազար դրամ աշխատավարձեր էր սահմանել,երբ դասախոսական անձնակազմի միջին աշխատավարձը չի գերազանցում 70-80 հազար դրամը…Միայն մեկի՝ բժշկի աշխատավարձն էր կրճատել՝250 հազար դրամից նվազեցնելով 125 հազար դրամի…
    Այս խայտառակ հաստիքացուցակից նաև այլ զավեշտալի փաստեր են ի հայտ գալիս…Այսպես,”Հյուրատան գործունեության և հասարակական սննդի կազմակերպման բաժնի” համար, ռեստորանահոթելային գործի սիրահար Մինասյանը հատկացրել է 17 դրույք,իսկ,ասենք, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետին՝ 12,75 դրույք,Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետին՝ 15,75 դրույք, Սոցիալական գիտությունների ֆակուլտետին՝ 9,75 դրույք…Հետաքրքիր է, ինչպե՞ս կարելի մեկնաբանել այն փաստը,որ 566 ուսանողներ ունեցող Մանկավարժության ֆակուլտերին,կրթական գործի մեծն կազմակերպիչ Մինսայանը տրամադրում է 6,5 դրույք,իսկ ասենք 231 ուսանող ունեցող Ռազմական ամբիոնին 6 դրույք,երբ այս ամբիոնի վարիչը ընդգրկված չէ բուհի հաստիքացուցակում և վճարվում է ՀՀ ՊՆ-ի կողմից… Հաստիքացուցակից պարզվում է, Սահակ Մինասյանի համար բուֆետ և ֆան-ակումբ պահելը և անընդհատ գնումներով զբաղվելը ավելի կարևոր է,քան ուսանող կրթելը և գիտությամբ զբաղվելը…Իսկ այս ամենի հետևում մեկ նպատակ կա՝ բուհի հաշվին հարստանալը…
    Հ.Գ.Չեմ զարմանա,եթե հիմա էլ մեզ մեղադրեն գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ…Այո՛,պարզվում է որոշ արարածների համար ՇՊՀ-ին վերաբերող փաստաթղթերը պետական գաղտնիք են համարվում…

    Նման թեմաներ

    scroll to top