Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Շիրակում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն նվազել են

    Շիրակում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն նվազել են

    Շիրակում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն նվազել են
    Հոկտեմբեր 10, 2018 19:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների,  հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:

    Երևան Տոնավաճառ

    2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:

    Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը:

    Նման արդյունքներն ապահովելու առումով էական նշանակություն են ունեցել 2017թ. արձանագրված մտահոգիչ միոտւմներից ելնելով՝ անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով մարզային եւ համայնքային մարմինների, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցության ծավալմանն ուղղված դատախազության նախաձեռնությունները:

    Մասնավորապես՝ այս տարեսկզբին մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը եւ ՀՀ Շիրակի մարզպետարան՝ անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միջնորդագրերի քննարկմանը, բացի պետական, տեղական եւ հասարակակական շահագրգիռ մարմինների, ոստիկանության ներկայացուցիչներից, մասնակցել են նաեւ մարզի դատախազության դատախազները: Անչափահասների շրջանում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կատարման կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները, դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Դատախազության աշխատակիցների կողմից արզպետարանի աշխատակիցներին եւ դպրոցի տնօրեններին ներկայացվել են անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքները նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, Ոստիկանությանը՝ հանձնարարություններ:

    Համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրվել մշակել եւ իրականացնել հակասոցիալական վարք դրսեւորած  եւ իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային գործողություններ, հանցավոր  վարքագծի հետեւանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպում-քննարկումներ գիշերօթիկ եւ ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների եւ նրանց ծնողների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ:

    Այս համատեքստում կազմակերպվել է Շիրակի մարզի դատախազի հանդիպումը Շիրակի պետական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ, ինչպես նաեւ մարզի երեք խոշորագույն հանրակրթական հաստատությունների՝ Գյումրու թիվ 7, թիվ 11 եւ թիվ 23 դպրոցների աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվների հետ մարզի դատախազության դատախազների հանդիպումները: Քննարկման առարկա են դարձվել անչափահասների շրջանում հանցավորությունը ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու խնդիրները, դատախազների կողմից շեշտվել է կանխարգելիչ նշանակության մի շարք միջոցառումների իրականցման անհրաժեշտությունը:  Վերջիններս վերաբերում են հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու, կրիմինոգեն ազդեցությունը բացառելու եւ իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու ուղղությամբ հանցավոր վարքագծին հակված աշակերտների հետ անհատական աշխատանքներին, սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտների հանդեպ ներառական ծրագրերի իրականացմանը,  անչափահասներին մոտ կտրող-ծակող կամ ջարդող-փշրող առարկաներ պահելու նկատմամբ անհանդուրժողականության ցուցաբերմանը, կասկածելի հանգամանքերում դասերից տեւականորեն կամ պարբերաբար բացակայությունների դեպքում ծնողներին եւ տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին իրազեկմանը եւ այլն:


    Նման թեմաներ

    scroll to top