Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են

Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբեր 14, 2017 10:59 Լուրեր A+ / A-

xnacax_hrdeh_2_copy.thumb

Սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 փրկարար ծառայող: Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (15 փրկարար ծառայող):

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top