Գլխավոր Լուրեր Շիրխանյանի տված հաղորդման հիման վրա Քոչարյանի դեմ քրգործ չի հարուցվի. ՀՔԾ

Շիրխանյանի տված հաղորդման հիման վրա Քոչարյանի դեմ քրգործ չի հարուցվի. ՀՔԾ

7
0

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Օհանջանյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վահան Շիրխանյանը բացատրություն է տվել նաև ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին․ «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով»,- ասաց խոսնակը: