Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Շմայսը ճիշտ էր

    Շմայսը ճիշտ էր

    Շմայսը ճիշտ էր
    Հոկտեմբեր 8, 2018 13:11 Լուրեր, Վերլուծական A+ / A-

    Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանձնեց իր բոլոր օրինական և ապօրինի զենքերը: Զենքերը հանձնեց երկու փուլով. նախ՝ ԱԱԾ-ն հայտնաբերեց մի մասը, իսկ մի քանի օր անց Մովսիսյանի հիշողությունն եկել էր տեղը, և նա տարել ու հանձնել էր ԱԱԾ-ին:

    Երևան Տոնավաճառ

    Զենքերը հանձնելուց հետո Մովսիսյանն ասաց. «Ես ուզում եմ հանգիստ կյանքով ապրել, սա էն Հայաստանն է, որ պետք է հանգիստ կյանքով, օրենքի տառին համապատասխան ապրել: Տեսա, որ այս երկրում իմաստ չունի զենք պահելը, 4 երեխաների հայր եմ, ուզում եմ ազնիվ կյանքով ապրեմ: Ուզում եմ ես օրինական կյանքով ապրեմ, քանի որ տեսնում եմ՝ երկրում օրենք է գործում, զենքի կարիք այլևս չկա: Տեսա, որ ազնիվ երկիր է դարձել, օրենքի երկիր է դարձել, օրենքը հավասար է բոլորիս համար, ամեն ինչից ուզում եմ ազատվեմ, 4 երեխաների հայր եմ, ուզում եմ խաղաղ կյանքով ապրեմ»:

    Երբ Շմայսը նման հայտարարություն էր անում, համացանցում շատերը ծաղրում էին նրան, ոմանք՝ վիրավորում, մի մասն էլ պարզապես անտեսում էր, սակայն Շմայսի այս հայտարարությունը, որ արել էր հունիսի 26-ին,  իմաստ ստացավ շաբաթ և կիրակի օրերին, երբ Երևանում արյունոտ միջադեպեր գրանցվեցին, ու նախկին պատգամավորները զոհ դարձան նվեր ստացած զենքերին:

    Շմայսը ճիշտ էր, ավելին, պարզվեց, որ նախկին իշխանության օդիոզ և քրեական տարրերից միակ իմաստուն այրը Շմայսն էր, որովհետև նա առաջինը հասկացավ, որ Հայաստանը դառնում է օրենքի երկիր, և հանձնեց բոլոր զենքերը:

    Առաքել Մովսիսյանը հիմա իր համար ապրում է, մենք նրա մասին ոչինչ չենք լսում, որովհետև, ինչպես ինքն էր ասում, ապրում է օրենքի տառին համապատասխան, առանց զենքի և խուժանությունների:

    Եթե Յուվեցի Կարոն և Կարամելի Հարութը Շմայսի օրինակին հետևեին, նրանք էլ այսօր կապրեին, գուցե ոչ օրենքի տառին համապատասխան, բայց կապրեին:

    Նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք մինչ այս պահը չեն հետևել Առաքել Մովսիսյանի խորհրդին ու հորդորին, ուրեմն նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում: Բոլորը պետք է հանձնեն այն զենքերը, որոնք իրենց պետք չեն, քանի որ այս Հայաստանում, նոր Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը, ու այս Հայաստանում զենքն ավելորդ գլխացավանք է, որը կարող է մի օր կրակել և կյանքեր արժենալ:

    Մնում է միայն ավելացնել՝ Շմայսը ճիշտ էր:

    Հարություն Մկրտչյան


    scroll to top