Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Շմոլ գազից 5 մարդ է թունավորվել, այդ թվում՝ 2 երեխա

    Շմոլ գազից 5 մարդ է թունավորվել, այդ թվում՝ 2 երեխա

    Շմոլ գազից 5 մարդ է թունավորվել, այդ թվում՝ 2 երեխա
    Ապրիլ 16, 2018 22:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1974 թ. ծնված Անուշիկ Օ.-ն, 1993 թ. ծնված Աննա Բ.-ն, 2013 թ. ծնված Օֆելյա Բ.-ն եւ 2015 թ. ծնված Մելինե Բ.-ն:

    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են ապրիլի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Անուշիկ Օ.-ին պատկանող առանձնատան նախասրահում գտնվող գազօջախից արտանետված շմոլ գազից:

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

    Կատարվում է քննություն:

    Նման թեմաներ

    scroll to top