Գլխավոր Լուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ

Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ

3
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ։

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը,

— արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,

— գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում,

— ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,

— կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,

— հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,

— զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,

— խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիր
23 օգոստոսի, 1990թ»»։