Գլխավոր Լուրեր Շողորքորթությունից անդին, կամ ինչպես առողջացնել պետական համակարգը

Շողորքորթությունից անդին, կամ ինչպես առողջացնել պետական համակարգը

3
0

«Շողորքորթությունից անդին, կամ ինչպես առողջացնել պետական համակարգը

Հետհեղափոխական կարեւորագույն նպատակներից պիտի դառնա պետական կառավարման համակարգում շողոքորթությունն ու քծնանքը բացառելը: Այս ողջ տարվա ընթացքում մեր նոր պաշտոնյա ընկերները վստահաբար կհաստատեն, որ դրա ռեկորդային դրսեւորումների են բախվել, սակայն առավել մեծ վտանգը թրծված շողոմաբանների երկերեսանի գովաբանությունն ու չափազանցված դրական գնահատականներին սառը վերաբերելն է:

Սա իրականում հեշտ գործ չէ, քանի որ գործ ունենք 10-ամյակներով թրծված պրոֆեսիոնալ կեղծ քաղցրախոսների հետ, որոնցից շատերը նաեւ մեզանից լավ գիտեն պետական համակարգն ու այն մանիպուլյացնելը: Ու նրանց համար ամենեւին կարեւոր չէ, թե ով է այն պաշտոնյան ում ծառայում են, մեթոդն ունեն, անձինք ու արժեքները երկրորդական են:

Ասածս ինչ խոսք չի վերաբերում ողջ պետական համակարգին, որտեղ իրական հայրենասեր ու իդեալիստական մղումներով կարգին մարդիկ քիչ չեն, պարզապես նրանք պատիվ ու ինքնասիրություն ունեն, ուստի այսպես կոչված «պռոբիվնոյ», ամեն ինչի վրայով անցնելու ճանապարհով նպատակներին հասնելու խնդիր չունեն: Պետական ծառայությունում հենց այս տեսակին է պետք խրախուսել ու գուրգուրել, օրինակ դարձնել ու առաջ մղել:

Համոզված եմ, որ միայն այս կերպ հնարավոր կդառնա մտածողության ու համակարգային մակարդակում փոփոխության հասնել, էնպես որ ձեզ ուժ ու կորով սիրելի պաշտոնյա ընկերներ, փորձություններից սա թերեւս ամենադժվար տեսանելին է, բայց սենսորներդ բաց պահեք…»: