Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Շոու բիզնեսի 20-ից ավելի ներկայացուցիչներ հայտարարգրել են իրենց եկամուտները

    Շոու բիզնեսի 20-ից ավելի ներկայացուցիչներ հայտարարգրել են իրենց եկամուտները

    Շոու բիզնեսի 20-ից ավելի ներկայացուցիչներ հայտարարգրել են իրենց եկամուտները
    Հուլիս 11, 2019 19:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Armtimes.com-ը գրում է.

    Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել որպես հանդիսավար, որպեսզի սկսի հարկեր վճարել: «Ես ունեմ «Գրիգորյանս» ՍՊԸ, որն արդեն մի քանի ամիս է՝ հարկային դաշտում է, հաշվառված, հաշվապահս այդ բոլոր հարցերով զբաղվում է: Մտածում էի, որ ՍՊԸ-ի միջոցով կարելի էր նաեւ այդ հարցը լուծել, բայց հասկացա, որ ավելի ճիշտ կլինի որպես հանդիսավար առանձին գրանցվեմ»,-ասաց դերասանը:

    Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ եթե ուզում ենք նորմալ պետություն, պետականություն ունենալ ուրեմն պիտի հարկեր վճարենք, դա նորմալ է: «Բայց այստեղ մի ուրիշ բայց կա, մենք պետք է հասկանանք եւ հստակ պատկերացնենք, թե ինչ ենք տալիս պետությանը, ինչ ենք ակնկալում: Այս պահի դրությամբ իրենց պահանջը մի քիչ աղոտ ու անհասկանալի է: Անձամբ ես շատ հարցեր ունեմ, որ ուղղակի չեմ պատկերացնում, բայց հույս ունեմ, որ եթե այդքան լուրջ սկսել են զբաղվել, ուրեմն գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են տալու դրա դիմաց»,-ասաց դերասանը:

    Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները խոցելի են, շատ հարցերում միշտ առաջին շարքերում. «Պետք է այնպիսի մեխանիզմով իրականացնեն, որ մարդիկ չխուսափեն, եթե շատ դնեն հարկերը, մարդիկ ստիպված կխաբեն: Քյասիբ երկրում չեն կարող շատ հարկեր դնել, պիտի տրամաբանական թիվ դնեն, որ մարդիկ մուծեն եւ ոչ մի դեպքում խուսափելու եզրեր ման չգան»,-ասաց նա:

    Դերասանը նշեց, որ նախքան հայտարարգրվելը՝ ՊԵԿ-ից սպասում է որոշակի հստակեցումների եւ պարզաբանումների. «Նրանք պետք է մեզ համար մշակեն մի ծրագիր, որ կարդանք, հասկանանք: Ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ, իմ եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար ոչ մի հարց չպիտի անհասկանալի լինի: Պետք է իմանանք՝ հետագայում մեր թոշակի, ստաժի վրա այդ ամենն ինչպես է անդրադառնալու»:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top