Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում Էին փորձագետները, արդեն սկսվել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է գերմանացի բժիշկների Marburger Bund միավորման նախագահ Սուզաննե Յոնան օգոստոսի 4-ին Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Մենք արդեն ապրում ենք (վարակումների) աճի երկրորդ ալիքը»,- ասել Է Յոնան՝ նշելով, որ այն ավելի թույլ Է մարտ-ապրիլի առաջին ալիքի համեմատությամբ: Այնուամենայնիվ, նոր վարակումների թիվը հետեւողականորեն ավելանում Է, նշել Է միավորման ղեկավարը:

 

«Դրանով իսկ աճում Է այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք այն հաջողությունները, որոնք մինչ օրս ձեռք Էին բերվել Գերմանիայում»,- նախազգուշացրել Է փորձագետը:

 

Marburger Bund-ի նախագահը հավաստիացրել Է, որ Գերմանիայի կլինիկաները պատրաստված են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աճում Է աստիճանաբար: Համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում օգոստոսի 4-ի դրությամբ վարակվել Է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատությամբ վարակման դեպքերի թիվն աճել Է 879-ով: Հիվադնության հետեւանքներից Գերմանիայում մինչ օրս մահացել Է 9 156 հիվանդ (գումարած 8), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

972