Ռուբեն  Հայրապետյանը  2003 թ. հունիսի 20-ից ՌԴ քաղաքացի է: Araratnews.am-ը  տեղեկացավ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից: 

Հիշեցնենք՝ Ռուսաստանը դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ 

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացել Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, ուստի  դեռ չեն կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելը հիմք է  հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար: 

Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է  քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար,  ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները
չարաշահելու համար:

1459