Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. 25 հազար քմ մակերեսով պահեստ է այրվում, դեպքի վայրում է 12 մարտական հաշվարկ:

Լրատվամիջոցների  հետ զրույցում ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան, սակայն մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, նրանց բուժօգնություն է տրամադրվել:

Ըստ Սարգսյանի, կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։

666