Քամիլ Զեյնալլին Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի պահանջով․ այս մասին APA-ի մոսկովյան թղթակցին հայտնել է նրա փաստաբան Ալեքբեր Գարաեւը։ Araratnews.am-ի զրույցում Հայաստանի ՆԳՆ-ից ևս հաստատեցին, որ սպանության մեղադրանքով միջպետական ​​հետախուզում է սկսվել Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալովի նկատմամբ։

Ալեքբեր Գարաեւի խոսքով՝ Կ.Զեյնալլին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանական բաժանմունք։

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Ըստ ադրբեջանական լրատվականների՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (հանցագործություններ մարդկության դեմ), 137 (պատերազմական հանցագործություններ հովանավորվող անձի դեմ), 140 (պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (վարձկանների հավաքագրում), 149 հոդվածներով։

Զեյնալլիի դատավարությունը կկայանա վաղը։

 

 

439