Ոստիկանապետի հետ խնդիր չեմ ունեցել. փոխոստիկանապետը՝ իր ազատման մասին

Ոստիկանապետի հետ խնդիր չեմ ունեցել: Նա շատ կոմպետենտ պաշտոնյա է: Araratnews.am-ին ասաց արդեն ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվում է այլ աշխատանքի անցնելու համար: Թե ինչ ոլորտում կաշխատի, դեռ չգիտի, առաջարկներ էլ չի ստացել: «Ամեն ինչ նորմալ է: Վաղուց էի ուզում ազատվել: Ուղղակի հիմա եղավ դա»,- ասաց պարոն Մհրյանը։
Հայկ Մհրյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ խնդիր է ունեցել: Նա, ըստ նախկին պաշտոնյայի, շատ կոմպետենտ ղեկավար է, մարդկային, լավ որակների տեր անձնավորություն:
Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում:
Սոնա Դավթյան
05 Օգոստոս, 2020 17:10
47364
Ջրվեժում Համահայկական խաղերի մարզական ավան կկառուցվի
21 Օգոստոս, 2025 15:43
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը
16 Օգոստոս, 2025 22:20
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից Նուբարաշենի աղբավայրում ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ․ Հայկ Կոստանյան
09 Օգոստոս, 2025 14:57
Շաբաթվա ստերը. օգոստոսի 3-9
10 Օգոստոս, 2020 16:09
Հայկ Մհրյանն ազատվեց պաշտոնից
06 Օգոստոս, 2020 17:27