Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

339