ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Եվրամիության արտաքին գործերի հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մինչև ապրիլ կներկայացնի եվրոպական երկրների կողմից Ուկրաինա զենքի մատակարարման համատեղ գնման ծրագիրը: Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը մտադիր է ակտիվացնել ջանքերը Ուկրաինայի համար 500 մլն եվրոյի չափով օգնության փաթեթի հետագա համաձայնեցման ուղղությամբ, որի ընդունման վերաբերյալ որոշումն արգելափակում է Հունգարիան:
28 Մարտ, 2024 17:41
296