Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։

Արտակարգ դրության ժամկետը լրանալու է օգոստոսի 12-ին։ Այն երկրում հայտարարվել է մարտի 13-ից:

1422