Բալգարկան կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում. նա գտնվում է վերակենդանացման բաժնում. լուսանկար

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, որն ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչով (բալգարկա) աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը՝ հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը, բժիշկները վիճակը գնահատում են ծանր։
06 Օգոստոս, 2020 15:08
4476
Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան
19 Մարտ, 2025 23:32
Արաբկիր ԲԿ-ում մահացած երեխային հասցրել են ինքնասպանության. ՔԿ
09 Դեկտեմբեր, 2024 18:44
Մոսկվայում 20-ամյա տղան մահացել է՝ ատամը հեռացնելուց հետո
27 Հուլիս, 2024 17:09
27-ամյա երիտասարդը շարժասանդուղքից ընկել ու վնասվածքներ է ստացել
22 Փետրվար, 2025 15:16
Կրծքավանդակի վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ․ նա եղել է ընկերոջ հետ
04 Դեկտեմբեր, 2024 18:43
Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աշակերտ
12 Նոյեմբեր, 2024 00:24