Երևանի ավագանու անդամ  Էռնեստ Ավանեսովը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

 

« Ռազմիկ Մկրտչյանն ըստ ինձ վարչական շրջանի լավագույն ղեկավարներից է: Չտրտնջացող ու իր գործը լավ իմացող տեսակ է Ռազմիկը: Ո՞վ էր ասում, որ այս գործում տեղ չունեն ստեղծագործական միտքն ու նորարարական մոտեցումները: Խնդրեմ, մարդն առաջարկում է բակերի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում առաջնայի ընդգրկել այն բակերը, որտեղ շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝

 

✅ Ցանկապատված տարածքները:
✅ Ավտոտնակները:
✅ Այլ ինքնակամ զավթված տարածքները:

 

Սա համայնքի և բնակիչների համատեղ փոխգործակցության լավագույն դրսևորումն է:
Բնակիչները պետք է սրտացավ լինեն իրենց համայնքի նկատմամբ, ինչը համայնքի կողմից ևս պետք է գնահատվի ու այդ ջանքերը համատեղվեն:

 

 

Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»:

 

 

855