Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։

Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում հոկտեմբերի 5-11-ը և Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը անցկացվելու էր Հյուսիսային Մակեդոնիայում  հոկտեմբերի 19-25-ը։

 

«Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին: Երբ վստահ կլինենք, որ կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել, կվերսկսենք պայքարն ասպարեզներում»,- ասել է կազմակերպության նախագահ Նենադ Լալովիչը:

1247