2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։

 

Փոփոխության նպատակը ճանապարհային երթևեկության բարելավումն է։


 

514