Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ:
Հանրահայտ Ֆի-Ֆի կղզիներ ուղևորվող զբոսանավի վրա եղել է ավելի քան 30 ռուս և ղազախ զբոսաշրջիկ: Տուժել են 3 զբոսաշրջիկ, նավապետը, զբոսավարը և մեխանիկը:
Մյուսներին փրկել է այն փաստը, որ զբոսանավը բռնկման պահին ջրում ափից 50 մ հեռավորության վրա է եղել:
Հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, շարժիչի խափանումն է եղել։
Մինչ փրկարարական ծառայության աշխատակիցները հասել են դեպքի վայր, զբոսանավը ամբողջությամբ այրվել է։
01 Ապրիլ, 2025 21:29
1174
Ռուսաստանը զգուշացնում է՝ Վաշինգտոնը «որս» է սկսել Թաիլանդ մեկնող ռուսների նկատմամբ
12 Հունիս, 2026 17:00
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
15 Մարտ, 2026 10:19
Թաիլանդում վերամբարձ կռունկը ընկել է ուղևորատար գնացքի վրա․ կան զոհեր
14 Հունվար, 2026 14:03
Բայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է սառույցի տակ անցել
20 Փետրվար, 2026 16:35
Թաիլանդում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս
09 Նոյեմբեր, 2025 11:24
Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելուց հետո ՀՀ այցելեցին պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ. Փաշինյան
21 Օգոստոս, 2025 13:05