Երեսունչորս տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը:  

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը։

«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է գրառման մեջ:

Լևոն Ղասաբօղլյանը խաղացել է էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբում, Երևանի ‹‹Արարատ››-ում, ‹‹Կիլիկիա››ում, ‹‹Ուլիս››-ում և Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև եղել է  պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, ապա՝ նշանակվել ղազախական «Օնտուստիկ ակադեմիա» ակումբի գլխավոր մարզիչ: 

835