Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 30-ին՝ ժամը 19:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են Opel և BMW մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Opel մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
01 Հուլիս, 2025 10:12
127