Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ զանգահարել է նախագահ Դոնալդ Թրամփին և տեղեկացրել նրան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին։

«Երեկվա հանդիպումը, ես չեմ ուզում չափազանցնել, կառուցողական էր։ Կային բաներ, որոնց վրա մենք կարող էինք շարունակել աշխատել, կամ գուցե ոչ, չգիտեմ։ Կտեսնենք։ Բայց սրանք թեմաներ էին, որոնք մենք կարող էինք ուսումնասիրել։ Ես երեկ այս մասին տեղեկացրել եմ նախագահին և մեր թիմին», - լրագրողներին ասել է Ռուբիոն ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովից հետո։

Ասուլիսը հեռարձակվել է CNBC-ի կողմից, փոխանցում է Araratnews.am-ը։

Հինգշաբթի օրը Լավրովը և Ռուբիոն երկկողմ հանդիպում են ունեցել ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։

131