Ռուսաստանում ձերբակալվել է ՏՏ շուկայի ամենաազդեցիկ ձեռնարկատերերից մեկը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
IBS տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Մացոցկին ձերբակալվել է խոշոր չափի կաշառք տալու կասկածանքով։ Այս մասին հայտնել է Baza տելեգրամյան ալիքը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Մոսկվայի Բասմանի դատարանը Մացոցկու համար խափանման միջոց է ընտրել։
2020 թվականին Մացոցկին լքել է IBS-ը և հիմնադրել GS-Invest հոլդինգային ընկերությունը, որը միավորում է մի քանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ։ Մացոցկին համարվում է Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ամենաազդեցիկ ձեռնարկատերերից մեկը։
18 Հուլիս, 2025 13:01
2406
Հաջորդ սերունդը ստիպված չի լինի այստեղից հեռանալ՝ համաշխարհային մակարդակի արտադրանք ՏՏ ոլորտում ստեղծելու համար․ Լիպարիտյան
29 Օգոստոս, 2025 14:57
Տապալվել է 100-ից ավելի ծառ, տուժել 5 անձ. Պտտահողմի ավերածությունները Ապարանում․ տեսանյութ
16 Հունիս, 2025 21:05
Վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ․ Փրկարար ծառայության մանրամասները
15 Հունիս, 2025 20:37