Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։
Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։
Աղբյուրը`ArmSport.am
18 Հուլիս, 2025 14:58
1122
Կասկածներ ունեմ, որ Տեր-Պետրոսյանը թողել է երկրային կյանքը. Արայիկ Հարությունյան
12 Սեպտեմբեր, 2025 21:14
Լևոն Տեր-Պետրոսյանը ծերունական մառազմի մեջ է, վարչապետի նկատմամբ չարությունը կուրացրել է նրան. Ղազարյան
12 Սեպտեմբեր, 2025 20:54
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Կարուանայի հետ
26 Օգոստոս, 2025 10:55