Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Քաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում։ Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում և Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա և՛ էներգիա է խնայում, և՛ համայնքի գումարները։

Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով և ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձև լինել։

Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երևացող փորվածքները հենց դրա համար են»։

">https://

669