Ինչու են հանել Ոսկեպարի եկեղեցու խաչը. պարզաբանում է պատգամավորը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
Այսօր մամուլում տեսա հրապարակում Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու թեմայով: Նյութի հեղինակը զանազան մանիպուլյատիվ դատողություններ էր արել այս առնչությամբ:
Լրագրողը կարող էր մի հարցում կամ զանգ կատարել ճշգրիտ պատճառը իմանալու համար: Բայց այդպես վարվում են պրոֆեսիոնալ, պետության արժեքը հասկացող, մարդկանց ավելորդ անգամ տագնապի չտանող լրագրողները: Ինչու՞ ճշտել, եթե կարելի է չճշտել:
Իրականում`
Եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով: Շուտով այն կտեղադրվի: Ավելին` մինչ տարվա վերջ վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին:
18 Նոյեմբեր, 2025 13:05
830