Ավտոմեքենան բախվել է «Արարատ»-ի ֆուտբոլիստի տան պատին․ մայր ու դուստր հոսպիտալացվել են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Բջնի գյուղում Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է տան քարե պարսպին և մասամբ փլուզել այն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը և վիրավորը մայր ու դուստր են։ Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասել են, որ տունը պատկանում է «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներից մեկին։
18 Նոյեմբեր, 2025 23:40
476
Փոխվել է «Նոա»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրը
11 Սեպտեմբեր, 2024 23:15
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
13 Հուլիս, 2026 12:28
Վթար՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12 Հուլիս, 2026 10:32
Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին
11 Հուլիս, 2026 15:03