Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանւթյան Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի «Կալեր» կոչվող հանդամասում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնում ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները տաք հետքերով կարողանում են հայտնաբերել կրակողին, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները։

Պարզվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Լազարյանը իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է իրեն պատկանղ «Կալեր» կոչվող կարտոֆիլի հանդամաս մտած Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Արծրուն Զազյանին պատկանող հորթ՝ «Զոզոյի» որովայնի հատվածին, ինչի հետևանքով հորթը վիրավորվել է։ 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

853