Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել կրթօջախի ղեկավար կազմը, հրամանատարներն ու հյուրերը։

Նորընծա լեյտենանտները ստացել են սպայական դաշույններն ու ավարտական փաստաթղթերը՝ հայոց բանակի արժանի սպա ու ավագների արժանի հետնորդ դառնալու պարտավորությամբ:

Շնորհավորանքների ու բարեմաղթանքների կենտրոնում մեկ կարևոր իրողություն էր, որն արդեն տասնամյակներ շարունակ ցույց է տալիս հայկական զինված ուժերի դիմագիծը. սպաների պատրաստման հայկական դարբնոցները շարունակում են զինված ուժերը համալրել բանիմաց ու իրենց գործին լավագույնս տիրապետող սպաներով: Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության՝ անձնական օրինակով հայ զորականի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու պատրաստակամությամբ:

1489