Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեկնարկում է #ԲռնությունԼռությանՄեջ իրազեկման արշավը, որի նպատակը ընտանիքում բռնության խնդրի, հետևանքների, վերջինիս կանխարգելման և զոհերի աջակցության մեխանիզմների մասին բարձրաձայնելն է:

 

Ընտանիքում բռնությունը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, որի հետևանքով տուժում են հիմնականում կանայք և երեխաները, ինչպես նաև տղամարդիկ և ծերերը։

 

Արշավը կոչ է անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել, դիմել համապատասխան կառույցներին և կոտրել բռնության շղթան։

 

Իրազեկման նպատակով գործարկվել է #ԲռնությունԼռությանՄեջ ֆեսբուքյան էջը:

 

 

747