Այսօր 2014-ի հուլիսին արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հանուն հայրենիքի կյանքը զոհած Ազատ Ասոյանի ծննդյան օրն է: Այսօր հերոսը կդառնար 26 տարեկան:

Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

«Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար» հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով:


 

Հուլիսի 26-ին Ազատ Ասոյանը կդառնար 26 տարեկան: Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպաններին🇦🇲

Posted by ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia on 2020 թ. հուլիսի 27, երկուշաբթի
1101