Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին:

1643