Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության դաշտի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՌԲԿ հեռուստաընկությանը տված հարցազրույցի ժամանակ:

Կառավարության ղեկավարն անթույլատրելի է համարել Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ հայկական կողմի  ատելության դրսևորումներին: 

«Եկեք համեմատենք Հայաստանի բոլոր իշխանությունների, ընդգծում եմ բոլոր իշխանությունների, հռետորաբանությունն Ադրբեջանի կառավարության հռետորաբանության հետ: Մենք կտեսնենք, որ հայկական կողմի հռետորաբանության մեջ ատելության խոսք չկա: Այո, կան սկզբունքներ կամ որոշակի  նկատառումներ, որոշակի պատկերացումներ, սակայն ատելություն չկա: Նույնը չենք կարող ասել Ադրբեջանի կառավարության մասին»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ տեղի ունեցող վերջին իրադարձությունները Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման, Ռուսաստանն ազգամիջյան կոնֆլիկտների դաշտ դարձնելու փորձեր են»,- մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է՝ չտրվել սադրանքներին, Ռուսաստանում ապրող հայերին հորդորել  է պահպանել ՌԴ օրենքները, քանի որ Ռուսաստանի կայունությունը Հայաստանի համար ռազմավարական գործոն է:
">https://
 

486