Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Կառավարության հաստատումից հետո հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովում, և այնտեղ էլ կկատարվի ընտրությունը:

«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 

Վարչապետը հաջողություններ մաղթեց Ազգային ժողովի քննարկումներում և ընտրվեուց հետո հաջողություններ նաև Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում:

Share this:

1683