Չնայած ռազմական գործողություններին, ՌԴ-ում կանցկացվեն նահանգապետի ընտրությունները
Ռուսաստանում 2022 թվականին նահանգապետի ընտրությունները միանշանակ տեղի կունենան՝ չնայած հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտարարել է ՌԴ նախագահի՝ Պետական խորհրդի գործունեության ապահովման գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Խարիչեւը։
«Քաղաքական փորձագետների շրջանում քննարկվում էր, թե այս տարի ընտրությունների անցկացնել-չանցկացնելու հարցը, քանի որ հատուկ ռազմական գործողություն է, երկրի վրա տնտեսական ճնշում կա։ Այդուհանդերձ, որոշումը միանշանակ է՝ սա Ռուսաստանի քաղաքացիների՝ ընտրելու և ընտրվելու հիմնարար իրավունքն է, այդ հիմնարար իրավունքը չպետք է ոտնահարվի»,- ասել է նա։
«Ընտրություններն այս տարի, ինչպես անցյալում, այնպես էլ հաջորդ տարիներին անպայման տեղի կունենան»,- հայտարարել է Խարիչևը։
20 Հունիս, 2022 16:48
1460
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
28 Փետրվար, 2025 12:12
ՌԴ-ում իշխանափոխության չենք ձգտում. Մակրոն
07 Մայիս, 2024 23:37
ՌԴ-ում բանտեր են փակվում. բանտարկյալները մասնակցելու են Ուկրաինայի դեմ պատերազմին
23 Մարտ, 2024 00:30
Այս շաբաթ կիրականացվի վերապատրաստումը, որին կհաջորդի պոտենցիալ խախտողներին տուգանելը
28 Հուլիս, 2025 12:24
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
04 Հուլիս, 2026 18:05
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
04 Հուլիս, 2026 17:14
ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
03 Հուլիս, 2026 20:07