Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։
Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալը հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

900