Բացառվում է, որ հակառակորդը հրետակոծի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Araratnews.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է, արդյոք, հակառակորդը հրետակոծի ատոմակայանը, այսպես արձագանքեց էներգետիկայի հարցերով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

 

«Ես բազմիցս նշել եմ` ատոմակայանը պաշտպանված է եռաշերտ հակահրթիռային  և հակաօդային պաշտպանության միջոցներով, և այդպիսի բան գրեթե բացառում եմ»,- հավաստիացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ազգային փորձագետը:

 

Մենք  փորձեցինք պարզել, որ եթե իրավիճակը զարգանա ամենավատ սցենարով, և, այնուամենայնիվ, թշնամին գնա նման քայլի ու հրթիռային գրոհներ իրականացնի ատոմակայանի ուղղությամբ, այդ դեպքում ինչպիսին կլինեն հետևանքները:

 

«Տեղի կունենա տարածաշրջանային աղետ` կախված, թե պայթյունի ժամանակ քամու վարդը  ինչ տեսք ունի: Այսինքն՝ պետք է հաշվի առնել՝ որ  կողմ է փչում քամին տարբեր բարձրությունների վրա: Պայթյունը մինչև 70-80 կիլոմետր շառավղով կարող է տարածվել նաև մերձմակերևութային, իսկ ավելի բարձրից հարյուրավոր կիլոմետրերի կարող է հասնել»,- վստահեցրեց Արա Մարջանյանը, ապա ներկայացրեց, որ նման պայթյունը ձեռնտու չէ տարածաշրջանում ոչ  մեկին.-Պայթյունը կվնասի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, բայց վստահ եմ, որ բանը դրան չի հասնի»:

 

Հիշեցնեք` ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր չափազանց կարևոր հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր՝ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։

 

Հայկ Մագոյան

 

7382