Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Թուրքիան նպատակ ունի արտահանել իր ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս:

«Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում մեկնաբանելով Թուրքիայի քայլերը հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության լույսի ներքո, նախարարն ասել է.

«Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է այդ երկրի ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել եւ շարունակում ենք ականատես լինել Արեւելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում:

Այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով: Մենք օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձեւաչափերի ակտիվացման միջոցով»:  

mediamax.am

548