ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը»:

">https://

415